ԼուրերՔաղաքականություն

Ռուսաստանը մերժել է Քոչարյանին և Սարգսյանին

Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման ուժային տարբերակն անթույլատրելի է և կասկածի տակ կդնի վարչապետի ընտրության օրինականությունը, իսկ երկրին լուրջ հետևանքներ են սպասվում՝ այդ թվում նաև արտաքին քաղաքական ոլորտում։

Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։ «Չի կարելի նման կերպ գալ իշխանության, քանի որ հետո այդ վարչապետի օրինականությունը կասկածներ կառաջացնի»,- ասել է Ջաբարովը։ Առաջին անգամ է, որ ՌԴ պաշտոնական մարմինը այս մակարդակի հայտարարություն է անում: Սա նշանակում , որ Ռուսաստանը մերժում է Մոսկվա մեկնած Քոչարյանին և Սարգսյանին, որոնք ըստ մամուլի գնացել էին խնդրի ուժային հանգուցալուծման աջակցություն բերել այնտեղից: Պետք է փաստենք, որ առաջին անգամ է, երբ ՌԴ-ն չի փորձում խանգարել հետսովետական երկրներում ընթացող ժողովրդավարական պոցեսներին: Սա նշանակում է, որ ՌԴ-ն էլ է հասկանում, որ Հայաստանի քաղաքացիների հաղթական ընթացքը անկասելի է:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: