ԼուրերՔաղաքականություն

Սոֆյա Պողոսյանն անտարբեր չմնաց Հայաստանի ներքաղաքական անցուդարձին

Դերասանուհի, մոդել Սոֆյա Պողոսյանը նույպես համալրեց այն հայտնիների շարքերը, ովքեր չկարողացան անտարբեր մնալ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին: Դերասանուհին Instagram-ի իր էջում դիմակավորված ոստիկանների սև-սպիտակ լուսանկար է տեղադրել, որը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ինչպե՞ս կարելի է անտարբեր մնալ ստալինյան դիկտատուրայի հանդեպ…»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ խնդրելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Սարգիս Գրիգորյանը գրել էր. «Պարոն վարչապետ, որպես ՀՀ քաղաքացի ու այս իրավիճակին ոչ անտարբեր մարդ, խնդրում եմ`գնահատեք տիրող շատ լուրջ իրավիճակը, որի արդյունքում կարող են բազմաթիվ զոհեր լինեն ու կայացրեք կարևոր որոշում` հրաժարվեք վարչապետի պաշտոնից և կանխեք սպասվելիք վտանգը: Փողոցում երիտասարդներ են` էրեխեք ովքեր խենթի պես պայքարում են սեփական իրավունքների համար: Մի թողեք դանակը հասնի ոսկոռին: Այդ քայլով համոզված եմ կվերանա և երկողմանի ատելությունը և չարությունը: Խնդրում եմ խոհեմ գտնվեք և թույլ մի տվեք անչափ վտանգավոր դեպքերի զարգացմանը»:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: