ԱշխարհԼուրեր

Պակիստանում հղի երգչուհուն գնդակահարել են բեմի վրա նստած երգելու համար (տեսանյութ)

Պակիստանում գնդակահարել են հղիության 6-րդ ամսում գտնվող երգչուհուն, որը վատ ինքնազգացողության պատճառով չի կարողացել կանգնած երգել ու խնդրել է բեմի վրա աթոռ դնել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 24-ամյա երգչուհին՝ Սամինա Սամունը, հաճույքով ընդունել է առաջարկն ու համաձայնել ելույթ ունենալ հանդիսավոր արարողության ժամանակ:

Թեև միջոցառման կազմակերպիչները դեմ չեն եղել Սամունի՝ նստած երգելուն, սակայն հանդիսատեսին դա դուր չի եկել: Նրանցից մի քանիսն անընդհատ երգչուհուն խնդրել է ոտքի ելնել, սակայն կինը մերժել է:

Ի վերջո բեմին է մոտեցել 3 տղամարդ, որոնք սկսել են թղթադրամներ շաղ տալ Սամունի վրա: Դրանից հետո երգչուհին ստիպված է եղել ոտքի ելնել, սակայն հաշված րոպեներ անց աղջկը գլխի հատվածում հրազենային վիրավորում է ստացել մի հանդիսատեսից, որին դուր չէր եկել իր նստելը:

Հայտնի է, որ Սամունը մահացել է հիվանդանոցում:

Նրա ամուսինը պահանջում է, որպեսզի մարդասպանին դատեն կրկնակի ՝ կնոջ ու չծնված երեխայի սպանության համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել լուսանկարները և տեսանյութը։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: