ԱռողջապահությունԼուրեր

Ինչո՞ւ են տարեց մարդիկ տարածական կողմնորոշման խնդիրներ ունենում

Ուղեղի նավիգացիոն համակարգում բջիջների կործանումը կարող է բացատրել, թե ինչու են տարեց մարդիկ հաճախ մոլորվում ու վատ կողմնորոշվում տարածության մեջ։ Նման եզրակացության են հանգել Գերմանիայի հետազոտողները՝ ուսումնասիրելով երիտասարդ ու տարեց մարդկանց ուղեղի գործունեությունը տարածական խնդիրների լուծման ժամանակ։

Հետազոտությանը մասնակցել է 41 կամավոր։ Առաջին խմբում 20 մարդ կար՝ 19-30 տարեկան, երկրորդում՝ 63-81 տարեկան 21 մասնակից։ Գիտնականները երկու փորձ են իրականացրել՝ օգտագործելով ֆունկցիոնալ մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆրա ու վիրտուալ իրականություն։ Առաջին փորձի ընթացքում կամավորները պետք է տեղաշարժվեին վիրտուալ իրականության մեջ, իսկ հետազոտողները հետեւում էին նրանց ուղեղի ակտիվությանը։ Երկրորդ փորձում մասնակիցները լուծում էին տարածական խնդիրներ իրական ու վիրտուալ աշխարհում։

Մասնագետները պարզել են, որ տարեց մարդկանց մոտ նեյրոններում տարածական կողմնորոշման ու այլ մտավոր ֆունկցիաների հետ կապակցված վանդակի ակտիվությունը նվազ կայուն է եղել։ Հավանաբար, գիտնականների եզրակացությունները կօգնեն մշակել Ալցհեյմերի ու այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ախտորոշման ու բուժման նոր մեթոդներ։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: