ԼուրերՔաղաքականություն

«Փաստ». Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀ պաշտպանության նախարար

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բոլոր ՀՀԿ–ականները, ընդդիմությունը, քաղաքագետները, քաղտեխնոլոգները 100%–ով համոզված են, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9–ից հետո կնստի վարչապետի աթոռին: Բոլոր գործողությունները, կիսաքողարկված ու բացահայտ հայտարարությունները դրան են հանգում:

Սակայն, «Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, այս հարցը վերջնականապես որոշված չէ: Ավելին, աղբյուրը պնդում է, որ ամենավերեւներում (ոչ միայն Հայաստանի) քննարկվում է մի վարկած, ըստ որի Սերժ Սարգսյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Իշխող կուսակցության ղեկավարը, այսպես, թե այնպես, ամենաազդեցիկը կլինի երկրում, եթե նույնիսկ պաշտպանության նախարար նշանակվի:

Սակայն այս հարցը խութեր ունի: Եթե այս վարկածն իրականություն դառնա, ապա կադրերի նշանակման մեխանիզմներ պետք է մշակվեն:

Օրինակ՝ վարչապետը համաձայն չլինի այս կամ այն անձի նախարար նշանակվելու հարցում, ինչպե՞ս պիտի լուծում գտնեն:

Ինչեւէ: Վերեւներում դեռ մեխանիզմների փնտրտուքի մեջ են»:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: