Սպորտ

Եվրոպայի լիգա․ Հենրիխ Մխիթարյանը հավակնում է խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը քվերակություն է անցկացնում շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար։

3 թեկնածուների թվում է նաեւ 2 գոլային փոխանցման հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանից բացի, հավակնորդների թվում են նաեւ գոլի հեղինակ դարձած գերմանացի կիսապաշտպանն Մեսութ Օզիլն ու իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալը։

Հիշեցնենք, որ Շվեդիայում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 84 րոպե։  Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին Լոնդոնում։

loading...

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
loading...
Close