Մենք արդեն 7 տարի ամուսնացած ենք: Ժամանակի ընթացքում մենք սառել ենք միմյանց հանդեպ, կարծում եմ, բոլորի մոտ էլ այդպես է լինում: Ունենք բազմաթիվ կենցաղային խնդիրներ, վարկեր, որոնք անվերջ են թվում:
Իսկ վերջին ամսվա ընթացքում ամուսինս սկսեց ուշ վերադառնալ տուն, և դա ամեն օր էր: Երբ հարցնում էի, թե ուր էր, պատասխանում էր, որ աշխատավայրում է մնում, որոշել է լրացուցիչ աշխատել: Կասկածները տանջում էին ինձ: Չնայած, որ այլևս առաջվա սիրահար զույգը չէինք, միևնույնն է, չէի ցանկանա, որ սիրուհի ունենար:
Ամուսնուս վարքն ինձ հանգիստ չէր տալիս, և ես որոշեցի գնալ ստոր քայլի. նրա գրպանում փոքր ձայնագրիչ դրեցի: Գիտեի, որ այդ գրպանը չի օգտագործում, բայց միևնույնն է, վախենում էի, որ կնկատի:
Օրվա վերջում եկավ ամուսինս: Նրա համար սեղան գցեցի, վերցրեցի ձայնագրիչը և մտա լոգասենյակ: Բացեցի ջուրը, որ նա ոչինչ չլսի:
Որքան էի վախենում ձայնագրությունը միացնելուց…մտածում էի, որ դա կարող էր լինել մեր ամուսնական կյանքի վերջին օրը:
Սկզբում սովորական զրույցներ էին՝ կոլեգաների հետ: Խոսում էին աշխատանքի վերաբերյալ հարցերի շուրջ: Հետո սկսվեց բավականին հետաքրքիր հեռախոսազրույց՝ մտերիմ ընկերոջ հետ: Ամուսինս պատմում էր, որ ընտանեկան խնդիրներ ունի, որ ինձ հետ արդեն շատ դժվար է լեզու գտնել: Ամուսինս ասում էր, որ ես նեղվում եմ, որ գումարի պակաս ունենք, դրա համար էլ փորձում է մի քիչ շատ աշխատել, որ կարողանա արագ մարել վարկերը:
Ես այնքան ամաչեցի: Որոշեցի մինչև վերջ չլսել ձայնագրությունը:
Ձայնագրիչը գցեցի աղբը, գնացի ամուսնուս մոտ և ամուր գրկեցի նրան: Ասացի, որ սիրում եմ, իսկ կենցաղային հարցերը ժամանակավոր են, կարևորը, որ մենք ունենք միմյանց: Նաև մտքումս ներողություն խնդրեցի, բայց կարծում եմ, ավելի լավ կլինի, եթե նա չիմանա տեղի ունեցածի մասին:
Հիմա վերանայել եմ իմ պահվածքը, հասկացել եմ, որ այս ամենի մեջ կա նաև իմ մեղքի բաժինը: Հիմա ամեն ինչ կանեմ, որ մենք լինենք ավելի ուժեղ և միասնական:
Ամուսնուս գրպանում ձայնագրիչ դրեցի և իմացա, թե նա իմ մասին իրականում ինչ է մտածում





loading...
ԱՅՍ ԹԵՄԱՅՈՎ


Խնդրում եմ օգնենք Մարիին::
13:29, 2019-11-27


Այդքան խնայում եք. Գագիկ Սուրենյանը «փայ» է ուզում:
20:01, 2019-11-23






Իմ երեխու նկարները ինձնից տանողը էժան չի պրծնելու :
19:38, 2019-11-17
Ծնողական աղոթք երեխաների հաջողության համար:
13:39, 2019-11-16


Կնոջը սիրում են, ոչ թե քննարկում.Սա պետք է կարդա յուրաքանչյուր ոք….:
08:54, 2019-11-14
Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերը :
17:23, 2019-11-11

Քաղաքացիները փրկել են Հաղթանակի կամրջից նետվել ցանկացող կնոջ կյանքը:
09:19, 2019-11-09
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կայացրել է որոշում, որին երկար էինք սպասել:
09:12, 2019-11-09
