ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ:
Պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի առաջարկած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 100 կողմ ձայներով:
Պատգամավորները սկզբնապես առաջարկել էին ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Սակայն հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: Արդյունքում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն առաջարկը քննարկելուց հետո կողմ էր քվեարկել նվազագույն աշխատավարձը 68 հազար դարձնելու տարբերակին:
Ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու դեպքում կբարձրանան մոտ 57 հազար պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձերը: Կարապետյանը վստահեցրել էր՝ ծախսերի ու հարկերի ազդեցության հանրագումարի արդյունքում պետական բյուջեի վրա մաքուր ազդեցությունը 2 մլրդ դրամից չի անցնի:
Օրենքը ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 1֊ից
Նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը





loading...
ԱՅՍ ԹԵՄԱՅՈՎ



Հայկ Մարությանը «չի հիշում», թե ովքեր են 20 «ԿամԱԶ» նվիրողները:
13:55, 2019-11-28
Սամվել Ալեքսանյանին բազմամիլիոն տուգանք է նշանակվել:
13:50, 2019-11-28
Ձյուն է գալու:
13:46, 2019-11-28

Սպառողներին Խաբելու Նպատակով Առաքիչը Թռչնամսի Մեջ Ջուր Էր Ներարկել:
14:44, 2019-11-27
Հավի մսից 5 մարդ է թունավորվել:
13:58, 2019-11-27
Լավ լուր Երեւանում գործող փոքր և միջին ձեռնարկատերերի համար:
13:19, 2019-11-27
Արտառոց դեպք Երևանում :
14:40, 2019-11-24
14 ամյա աղջիկ է մահացել. սա պետք է դաս լինի բոլորին :
20:09, 2019-11-23
Ուշագրավ. Կորել է հայ ակտիվիստը:
18:06, 2019-11-23
Ծերանոցները կվերացվեն:
09:51, 2019-11-23
Մասնագետները նշել են, թե որն է ամենավնասակար միսը:
16:28, 2019-11-22
«Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ:
15:48, 2019-11-22

Տեսանյութ․ Ձյուն Է Տեղում:
14:42, 2019-11-19
Նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը:
14:13, 2019-11-19




Երկրաշարժ` Շիրակի մարզում.:
09:11, 2019-11-14