Սպանվել է Աշոտ Բոլյանը, ով կասկածվում էր «Մասիվցի Անդիկի» սպանության մեջ
. տեղեկություններով՝ նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում սպանված թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40-ամյա Աշոտ Բոլյանը Հայաստանում՝ հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանության գործով հարուցված քրեական գործում համարվում էր որպես կասկածյալ:
Նա կասկածվում էր «Մասիվցի Անդիկի» սպանությունը «պատվիրելու մեջ» և այդ ուղղությամբ քննչական մարմինը Ռուսաստանի Դաշնության իրենց գործընկերների հետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ էին կատարում՝ պարզելու լուրի իսկությունը:
Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը սպանվել էր Մոսկվայի հարավ-արեւմուտքում։
Այս մասին TACC-ին տեղեկացրել է աղբյուրն իրավապահ մարմիններում։ «Նախօրեի երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկել եւ գնացել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց էր արձակել նրա վրա, այդ թվում և գլխին, ու դիմել փախուստի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Այս տեղեկությունը հաստատել էր ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։
Սպանվել է Աշոտ Բոլյանը, ով կասկածվում էր «Մասիվցի Անդիկի» սպանության մեջ





loading...
ԱՅՍ ԹԵՄԱՅՈՎ

Քաղաքացիները՝ Աննա Հակոբյանի առաջարկի մասին. Հարցում:
21:46, 2019-12-12
2019 թվականի ամենաազդեցիկ կինը՝ ըստ Forbes-ի:
21:09, 2019-12-12

Հայաստանը` թրաֆիքինգի գծով առաջին խմբի երկիր:
16:07, 2019-12-10


Հայկ Մարությանը «չի հիշում», թե ովքեր են 20 «ԿամԱԶ» նվիրողները:
13:55, 2019-11-28
Սամվել Ալեքսանյանին բազմամիլիոն տուգանք է նշանակվել:
13:50, 2019-11-28
Ձյուն է գալու:
13:46, 2019-11-28

Սպառողներին Խաբելու Նպատակով Առաքիչը Թռչնամսի Մեջ Ջուր Էր Ներարկել:
14:44, 2019-11-27
Հավի մսից 5 մարդ է թունավորվել:
13:58, 2019-11-27
Լավ լուր Երեւանում գործող փոքր և միջին ձեռնարկատերերի համար:
13:19, 2019-11-27
Արտառոց դեպք Երևանում :
14:40, 2019-11-24
14 ամյա աղջիկ է մահացել. սա պետք է դաս լինի բոլորին :
20:09, 2019-11-23
Ուշագրավ. Կորել է հայ ակտիվիստը:
18:06, 2019-11-23
Ծերանոցները կվերացվեն:
09:51, 2019-11-23
Մասնագետները նշել են, թե որն է ամենավնասակար միսը:
16:28, 2019-11-22
«Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ:
15:48, 2019-11-22

Տեսանյութ․ Ձյուն Է Տեղում:
14:42, 2019-11-19
Նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը:
14:13, 2019-11-19

