- Ալեք Մանուկյան 2/1 հասցեում բացված Novella Music Hall-ն արդեն մեկ տարի երևանցիների սիրելի ժամանցի վայրն է դարձել: Կենդանի երաժշտություն, հետաքրքիր շոու-ծրագիր՝ սիրված արտիստների մասնակցությամբ, բարձրակարգ սպասարկում․ այս ամենն է առաջարկում իր այցելուներին Novella Music Hall-ը:
Novella Music Hall-ն իր 1-ամյակի կապակցությամբ հյուրերի համար պատրաստել էր հետաքրքիր շոու-ծրագիր՝ պարային խմբի և սիրված արտիստների մասնակցությամբ, համեղ հյուրասիրություն և տոնական տորթ, նոր երգի պրեմիերա։ Տեղի ունեցավ նաև «Ձմեռային այգի» սրահի պաշտոնական բացումը: