ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով համաքաղաքացիների դիմում-բողոքները որոշ դեղերի հասանելիության առումով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Միաժամանակ, հարցումներ են իրականացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններ` ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 07-Ն հրամանում չներառված, սակայն կենսականորեն անհրաժեշտ որոշ դեղերով համալրելու վերաբերյալ: Ներկայացված առաջարկների հիման վրա հիմնական դեղերի ցանկը համալրվել է նոր դեղերով, որոնք առողջության պահպանման գործում բավարարում են բնակչության մեծամասնության պահանջները:
Այսպիսով` ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի N 07-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 39-Ն հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը: Նշված դեղերն անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվում են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշմամբ ամրագրված` բնակչության սոցիալապես անապահով խմբերին` սպասարկող պոլիկլինիկայի մասնագետի նշանակմամբ: ՀՀ առողջապահության նախարարի 27.09.2019 թվականի թիվ 39-Ն հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերի առևտրային անվանումներն այստեղ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը





loading...
ԱՅՍ ԹԵՄԱՅՈՎ

Գիտնականները՝ դիմահարդարման մահացու վտանգի մասին:
21:51, 2019-12-12
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բարդ վիրահատություն է կատարվել:
14:35, 2019-12-11





«Հեռու պահե՛ք երեխաներին». նախարար Թորոսյանը հորդորում է:
14:01, 2019-11-19

Ինչպես ազատվել ատամի ցավից ընդամենը մի քանի վայրկյանում:
23:03, 2019-11-1610 տնային միջոց մազաթափության դեմ:
18:39, 2019-11-14




Ինչպես բուժել անգինան, գլխացավը և հազը նռան օգնությամբ:
08:47, 2019-11-09
Երևանի պոլիկլինիկաներն ապահովվել են սեզոնային գրիպի պատվաստանյութով:
14:01, 2019-11-08
Ինչ է նևրոզը և ինչն է նպաստում դրա զարգացմանը:
16:14, 2019-11-07
